Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորն ասաց, թե ինչու Արայիկ Հարությունյանը չի հանդիպում ուսանողների հետ

analitik.am

Ես ուսանողներ չէի ասի, որովհետև դա ուսանողների մի փոքր քաղաքական հատվածն է, Դաշնակցության փոքրիկ մի հատվածն է: Պատկերացրեք՝ ամեն օր մի երիտասարդ դուրս գա ու պահանջի օրինական իշխանության մի նախարարի հրաժարական: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր, նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ խոսելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների մասին և պատասխանելով հարցին, թե ինչու նախարարը չի հանդիպում նրանց հետ:

«Անընդհատ նախարարները պետք է փոխվե՞ն: Նրանք հայտարարում են, որ Արայիկ Հարությունյանի հետ կարող են հանդիպել միայն մեկ օրակարգի շուրջ՝ նրա հրաժարականի: Բնականաբար այդ օրակագի շուրջ չի խոսել: Հանդիպի, որպեսզի ասեն՝ հրաժարական տո՞ւր: Եթե հանդիպման համար հարցապնդումներ լինեն, երկխոսության դաշտ կբացվի: Եթե նրանք իրենց ծայրահեղական պահանջից դուրս գան, անցնեն քննարկումների դաշտ, այդ հանդիպումը հնարավոր է կազմակերպել»:

Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ հրաժարականի համար որևէ հիմք չի տեսնում:

Նույն շարքից