Հասարակություն 

Հրապարակվել է Maybach ամենագնացի առաջին պաշտոնական լուսանկարը

analitik.am

Mercedes-Maybach GLS-ի պրեմիերայից երկու օր առաջ արտադրողը հրապարակել է ամենագնացի լուսանկարը: Նշվում, որ նոր ամենագնացի շքեղ տարբերակը կտարբերվի սովորական GLS-ից։

Ի տարբերություն S-Class սեդանի, Mercedes-Maybach GLS-ի կմախքը նույնն է, ինչ ստանդարտ տարբերակների դեպքում: Հավանաբար, արտաքին տեսքից հնարավոր կլինի նույնականացնել Maybach-ը միայն ինքնատիպ անիվներով։

Mercedes-Maybach GLS-ի հանրային պրեմիերան տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 21-ին, Գուանչժոու ավտոսրահում: Շքեղ ամենագնացը կհավաքվեն ԱՄՆ-ում գտնվող Daimler գործարանում. արդեն հայտարարվել է, որ մոդելը կդառնա ամենաթանկ ավտոմեքենան, որն արտադրվում է Հյուսիսային Ամերիկայում:

Նույն շարքից