Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ

analitik.am

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«- Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում,

- Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող տասը մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ
լուծումները և դիմանկարային նմանությունները,

- Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»

- Հուշարձանը ճարտարապետական և գեղագիտական տեսանկյուններից պետք է ներդաշնակ և համահունչ լինի տվյալ միջավայրին, տարածության մեջ մասշտաբի առումով նպաստի ամբողջական ընկալմանը և չխաթարի
հետիոտնի անարգել շարժմանը:

Մանրամասն՝ https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-183/»,-գրել է նա իր էջում:

Նույն շարքից