գլխավոր Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորն Արսեն Բաբայանին համեմատեց քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի հետ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Իմ քայլում իրենց գործընկեր Սասուն Միքայելյանը երաշխավորություն ներկայացրեց քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի համար, հայտարարեց, որ օրեր առաջ Իմ քայլի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել երաշխավորությամբ պարոն Բաբայանի (Արսեն Բաբայանի) կալանքի խափանման միջոցը փոխելու համար. «Դա չի նշանակում, որ Գաբրիելյանը դրական է վերաբերվում պարոն Բաբայանի կողմից կատարած կամ ենթադրաբար կատարած արարքներին: Թացը չորից պետք է տարբերել»:

«Ես չեմ ասում, որ պարոն Բաբայանը քրեական հեղինակություն է, այդ առումով չեմ համեմատում: Ցանկացած անձ՝ անկախ նրանից քրեական հեղինակություն է, թե ոչ, քաղաքացի է, ում ազատությունը պետք է սահմանափակվի բացառապես օրենքով սահմանված դեպքերում: Եթե պարոն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակությանն անազատության մեջ պահելու համար հիմքեր չկան ու քննության նպատակներից չի բխում կոնկրետ անձի անազատության մեջ լինելը և երաշխավորագիր է ներկայացրել, սա պետք չէ դիտարկել, որ նա խրախուսում է այդ երևույթը»:

Հիշեցնենք, որ կառավարությունն օրենքով գողերին օրենքով գող լինելու համար բանտ ուղարկելու օրենքի նախագիծ է բերել խորհրդարան, որը երեկ արժանացավ Իմ քայլը խմբակցության միաձայն հավանությանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից