Հասարակություն 

Մելինե Դալուզյանը փախել է Հայաստանից, քանի որ իր կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնացել. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Մելինե Դալուզյանը փախել է առավոտից իրիկուն իրեն սղոցողներից: Նա փախել է Հայաստանից, քանի որ իր կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնացել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իմ քայլի պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Կարապետյանի խոսքերով, թշնամանքի, ատելության այն մթնոլորտը, որը որոշակի խմբեր կարող են ձևավորել անհատի կամ անհատների խմբերի շուրջ, նորություն չէ, որ կարող է վտանգ ստեղծել այդ մարդու համար:

Ինչ վերաբերում է մի շարք ֆեդերացիաների և մարզիկների դատապարտող հայտարարությանը՝ կապված Դալուզյանի մասին ֆիլմի հետ, Կարապետյանը հայտարարեց, որ տեքստի մեջ սխալներ կան. «Ֆիլմը պատվիրված չէ պետության կողմից: Մի շարք այլ սխալ ձևակերպումներ կան:

Այդ հայտարարությունը խնդրհարույց է դրան միացած անձանց դոպինգային անցյալի պատճառով: Ամենակարևորն այն է, որ այդ հայտարարությունը խնդրհարույց է օգտագործված լեզվի պատճառով: Մարդուն ներկայացնում են որպես տմարդ, ոչ մարդ, ինչն առաջին քայլն է ատելության հիմքով հանցագործություն կատարելու համար»:

Նույն շարքից