Բարի օր Քաղաքական սատիրա 

Իմ քայլի պատգամավորը չբացառեց, որ նախագահ լինելուց հետո թաքուն կհանդիպի քրեական հեղինակությունների հետ, եթե նման ծանոթներ ունենա

analitik.am

Ես բացառում եմ, որ այսօրվա իշխանությունից որևէ մեկը կապեր կունենա քրեական հեղինակությունների հետ՝ որպես քրեական հեղինակություն և այդ հարաբերությունների շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իմ Քայլի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Եթե այնպես է ստացվել, որ կա անձնական բնույթի հարաբերություն, որը եկել է երկար տարիներից, չի կարելի մարդուն ասել՝ եթե փողոցում իրար տեսնում եք, ճանապարհը փոխեք»,-ասաց Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ օրինակ Սերժ Սարգսյանը ժամանակին հանդիպել է քրեական հեղինակությունների հետ, ինչը վկայող առնվազն մեկ տեսանյութ ինքը գիտի:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ընդհանուր խնջույքի ժամանակ է հանդիպել քրեական հեղինակությունների հետ, Իմ քայլի պատգամավորը նշեց. «Պետական պաշտոնյայի մասով եք հարցնում, հետո խոսում եք երկրի նախագահի մասին: Երկրի նախագահը մի քիչ ավելի է, քան՝ պետական պաշտոնյան: Օրինակ, եթե ես լինեի երկրի նախագահ ու մինչ այդ ունենայի ծանոթ քրեական հեղինակություններ, առնվազն հրապարակային մակարդակում կդադարեցնեի շփումները, որպեսզի մարդկանց մոտ սխալ տպավորություն չստեղծվի, որը շատ առողջ է»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը քրեական հեղինակությունների հետ հանդիպել է հեռավոր 1993 թվականին, երբ դեռ նախագահ չէր:

Նույն շարքից