Ցավոք հնարավորություն չեմ ունեցել հետևելու այդ գործընթացին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի մասին:
Ավինյանը նշեց, որ դրական կարծիք ունի ակումբի մասին. «Կարծում եմ, որ նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»:
Ինչ վերաբերում է հարցերին, որոնց մասով ակումբի ներկայացուցիչները քննադատում են իշխանություններին, Ավինյանը համոզմունք հայտնեց, որ այդ ակումբի ներկայացուցիչները նոր մոտեցումներ կներկայացնեն նշված հարցերում: