Հասարակություն 

Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն ու խրախուսումները. Գևորգ Պետրոսյան

analitik.am

Ինչու՞ եք խտրականություն դնում...

Եթե կառավարությունն օրինաչափ է համարում ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի դրդելու մոտեցումը, ուրեմն ինչու՞ է խտրական մոտեցում ցուցաբերում:

Դե որ այդպես է, ես էլ եմ ուզում օգտվել այդ «խաղարկությունից»...

Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն ու խրախուսումները, ես մեծ հաճույքով կընդունեմ առաջարկը հենց այսօր ու հրաժարական կտամ:

Հրաշալի կլինի, նյարդերս կխնայեմ, համ էլ ստիպված չեմ լինի աչքերս փչացնել փնթի տեսարաններով...

Ես լուրջ եմ ասում...

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ՍԴ-ն սեփականաշնորհելու այս եղանակը խայտառակության գագաթնակետն է...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից