Հասարակություն 

Ի վերջո ե՞րբ է լուծվելու Երևանի տրանսպորտի հարցը. Ավինյանը նոր ժամկետներ է ասում

analitik.am

Երևանի երթուղային համակարգի համար հստակ հայեցակարգ ունենք, քաղաքապետարանն ունի հստակ ծրագիր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ երկու քննարկում են ունեցել քաղաքապետի, միջազգային դոնոր գործընկերների հետ:

«Կարծում եմ, որ արդեն վերջնական լուծումները հասկանալի են մեզ համար: Որոշակի գործընթաց է տեղի ունենում: Կառավարությունն այս խնդրի լուծմանը հասնելու հարցում աջակցում է քաղաքապետարանին: Հուսով եմ, որ մոտական 1-2-3 տարվա ընթացքում մենք մայրաքաղաքում համալիր լուծում կտանք տրանսպորտի հարցին: Համոզված եմ, որ այդ գործընթացը որակական ահռելի փոփոխություն կբերի տրանսպորտի կազմակերպման առումով»:

Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ գործող քաղաքապետ Հայկ Մարությանը, ով դեռ թեկնածու էր, հայտարարեց, որ Երևանում տրանսպորտի հարցը լուծելու է առաջիկա 2 տարվա ընթացքում: Հիմա ստացվում է, որ պետք է դեռ 3 տարի սպասել:

Նույն շարքից