Գլխավոր Հասարակություն 

Ի՞նչ է սպասվում վարորդին, ով սպառնացել է կտրել Արտյոմ Կարապետյանի պարանոցը, եթե նա Երևանի երթուղային ցանցի վարորդ լինի

analitik.am

Օրեր առաջ Հայաստան վերադարձած սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը, երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց՝ հայտնելով երթուղայինի վարորդի հետ վիճաբանության մասին՝ տեղեկացնելով, որ ցանկացել են դանակով կտրել իր պարանոցը:

Արդեն այսօր հայտնի է դարձել, որ ոստիկանությունը դերասանի հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր է նախապատրաստում։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հարցով ոստիկանությունն է զբաղվում, և եթե պարզվի, որ խոսքը վերաբերում է ներքաղաքային երթուղային ցանցի տրանսպորտի վարորդին, ապա վերջինս չի կարող շարունակել իր գործունեությունը:

Պարոն Կարապետյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դերասանը չի խոսում այն մասին, թե միջադեպը տեղի է ունեցել հենց ներքաղաքային ցանցը սպասարկող երթուղայինի վարորդի հետ:

Նույն շարքից