Քաղաքական 

Սեյրան Օհանյանը խորհրդարանում հանդիպել է խմբակցությունների ղեկավարների հետ

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»  խմբակցությունների ներկայացուցիչները`  Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին և վստահեցրել, որ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահները և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, անթույլատրելի համարելով Ադրբեջանի մոտեցումը, արտահայտել իրենց միասնական դիրքորոշումը, ինչպես նաև կարևորել հասարակության և քաղաքական բոլոր ուժերի կողմից հայոց բանակին նեցուկ լինելու անհրաժեշտությունը:

 

Նույն շարքից