Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Եկեք հիշենք, թե ինչ էր ասում Դավիթ Սանասարյանը. ԲՀԿ-ն ակնարկով է պատասխանում «գողականների» մասին Իմ քայլի ակնարկին

Երեկ Իմ քայլի պատգամավորներից մեկն ակնարկեց ԲՀԿ-ականների և քրեական աշխարհի միջև կապի մասին, սակայն եկեք հեռու չգնանք ու հիշեք հեղափոխության ամենաակտիվ ջատագովներից, մասնակիցներից Դավիթ Սանասարյանի հարցազրույցը: Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրենց խմբակցությունում պատգամավորներ կան, ովքեր շփումներ ունեն «գողականների» հետ:

«Եկեք լսենք, թե ինչ էր նա ասում՝ ով ինչ ձևով է մասնակցել ընտրություններին և այլն: Ինչ վերաբերում է մեր կապերին, ապա նման հարցերում անձնական հարաբերությունները որևէ նշանակություն չունեն, հանցագործ մարդը պետք է պատժվի՝ անկախ նրանից, թե ում ծանոթն է, կամ՝ խնամին»,-ասաց Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն երեկ դեմ քվեարկեց «օրենքով գողերի» մասին օրենքին՝ հայտարարելով, որ օրենքը թերություններ ունի:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից