Քաղաքականություն 

Հրաժարական է տվել Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակը

analitik.am

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին:

85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը:

Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն էր առաջացրել պոլսահայ համայնքում, ինչպես նաև Նախաձեռնարկ մարմնի կազմում, ինչի հետևանքով իրավաբան Սեդրակ Դավութհանը, Կարպիս Դուրասլանը, Գևորգ Էրքանը, Ղուկաս Արզումանը, Նազարեթ Օզսահակյանը, Մինաս Արսլանը և Սարգիս Չավուշյանը հրաժարական էին տվել:

Նոյեմբերի 19-ին այդ ցանկը համալրել է Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ, իրավաբան Սարո Բենգլյանը: Վերջինս հրաժարական է տվել և դուրս եկել Նախաձեռնարկ մարմնի կազմից:

Բենգլյանը հայտնել է, որ իր հրաժարականի շուրջ համակողմանի հայտարարությամբ հանդես չի գալու և հավելել, որ ստանձնած պարտավորությունները մինչև օրս կատարել է և այժմ եկել է հրաժարականի ժամանակը:

Ներքին գործերի նախարարության կողմից պատրիարքարան ուղարկված կանոնադրությունից հետո թվով 8 անդամ է դուրս եկել Նախաձեռնարկ մարմնի կազմից:

Ermenihaber

Նույն շարքից