Հասարակություն 

Գրում էին, որ ես այնտեղ մահանում եմ․ Լուկաշենկոն ԱՄէ-ում, առավոտյան ժամերին վազել է մոտ 15 կմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում վերջին անգամ գտնվելու ընթացքում առավոտյան վազել է մոտ 15 կմ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով БЕЛТА-ին։

Լուկաշենկոյի խոսքերով, գտնվելով ԱՄԷ-ում նա ջանասիրաբար մարզվել է, հասկանալու համար, թե ինչ են զգում բելառուսցի մարզիկներն աշխարհի առաջնության ժամանակ, որը տեղի է ունեցել Կատարում։

«Շնչելու օդ չկա, խիստ շոգ է: Մի ամբողջ շաբաթ. առավոտյան 2 ժամ մարզանք, երեկոյան մարզանք՝ լրիվ այլ սպորտաձև է: Մտածում էի կդիմանամ արդյո՞ք դրան, թե՝ ոչ: Չնայած, նրանք գրում էին, որ ես այնտեղ մահանում եմ»,-իր տպավորություններով կիսվել է նախագահը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից