Քաղաքական 

Ճակատային գծում լարվածության ավելացումն ու իրականում պատերազմ սկսելը միանգամայն տարբեր բաներ են. Ա. Մելիքյան

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը լիովին չի բացառում, սակայն դեպքերի այդպիսի զարգացման հնարավորությունը դեռևս բարձր չի գնահատում: Նման տեսակետ նա հայտնեց Analitik.am-ի հետ զրույցում:

 

Հարցին՝ պատերազմի վերսկսման դեպքում ինչպիսի՞ դիրքորոշում կցուցաբերի միջազգային հանրությունը, նա պատասխանեց.  «Միջազգային հանրություն ասածը միատարր չէ և կարծիքները, թերևս, կբաժանվեն: Այս առումով շատ բան է կախված լինելու նրանից, թե Ադրբեջանի ղեկավարը ինչ ընտրություն կկատարի՝ կհարի Ռուսաստանին, թե կնախնտրի միանալ հակառուսական ճամբարին, որը ուկրաինական ճգնաժամի արդյունքում բավականին հստակ ձևաչափ է ստացել»:

 

Ամփոփելով՝ Արման Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ ճակատային գծում լարվածության ավելացումն ու իրականում պատերազմ սկսելը միանգամայն տարբեր բաներ են: «Սահմանյին միջադեպերի քանակն ու ընդգրկման ծավալներն ավելացնելու միջոցով Ալիևը փորձելու է հետաձգել վերը ակնարկված որոշման ընդունումը: Ներկա պայմաններում զորահավաք հայտարարելը կդառնա ալիևյան վարչակազմի վերջը»,- ասաց ԼՂՀ նախկին պաշտոնյան:

Նույն շարքից