Բլագովեշչենսկում անհայտ վարորդը որոշել է զբոսանքի հանել շանը՝ կապելով ավտոմեքենայից։ Դեպքի վայրից տեսանյութը հրապարակվել է Ինսթագրամում, փոխանցում է Լենտան։
https://www.instagram.com/p/B5AxjdkqRy8/?utm_source=ig_embed
Կադրերում երևում է, թե ինչպես է ավտոմեքենան ընթանում ճանապարհով, իսկ կողքին կաղալով վազում է շունը։
Համացանցի օգտատերերը քննադատել են վերջինիս կողմից արված քայլը՝ անվանելով այն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք։ Օգտատերերից մեկն առաջարկել է տեղերով փոխել վարորդին ու շանը։