Հասարակություն Տեսանյութեր 

«Ազատություն՝ Նիկոլ Փաշինյանին». «Սորոսի» գրասենյակի մոտ «ՎԵՏՕ»-ի ակցիան մեկնարկել է /ուղիղ/

analitik.am

 

 

«Սորոսի» գրասենյակի մոտ մեկնարկել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիան: Ակցիայի մասնակիցները, իրենց խոսքերով, նպատակ ունեն ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սորոսականներից, որոնք պատանդ են վերցրել վերջինիս:

 

Տեղում մեծ թվով ոստիկաններ կան, ովքեր փակել են դեպի գրասենյակ տանող ճանապարհը:

 

Ավելի վաղ շարժումը հայտարարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, որ փաստացի պետությունում ստեղծվել է իրավիճակ, երբ սորոսականներն, ըստ էության, պատանդ են վերցրել երկրի վարչապետին և ստիպում են շարժվել իրենց օրակարգի համաձայն՝ հետևողականորեն քանդելով պետության հիմնասյուն հանդիսացող ինստիտուտները։

 

«Ուստի մեր պահանջն է օր առաջ ազատել վարչապետին այդ պատանդառությունից:

 

Հաշվի առնելով այս ամենը՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։00-ին բողոքի ցույց է իրականացնելու Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով»»,-ասված էր հայտարարության մոջ:

 

 

 

 

Նույն շարքից