Քաղաքական 

Թուրքիան դժվար թե ցանկանա ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին. Ռ. Սաֆրաստյան

Թեպետ Թուրքիան որևէ դաշինքով կամ պայմանագրով Ադրբեջանին ռազմականապես սատարելու հստակ պարտավորություններ չունի, սակայն չի բացառվում, որ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմի ավանտյուրայի և արկածախնդրորեն  հայտարարի կրտսեր եղբորը պատերազմական իրավիճակներում օգնելու պատրաստակամության մասին:  Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

 

«Նման զարգացումները չի կարելի բացառել, սակայն կարծում եմ, որ Թուրքիան  այս պահին զբաղված է առավելապես օրերս կայանալիք նախագահական ընտրություններով, բացի այդ, իրավիճակն անասելի սրվել է Մերձավոր Արևելքում՝ Իրաքում և Սիրիայում: Եվ վերջապես երրորդ ու շատ կարևոր հանգամանքը. Թուրքիան դժվար թե կարողանա գործողություններ ծավալել Հարավային Կովկասում, որը համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի: Այս հանգամանքներից ելնելով էլ՝ չեմ կարծում, որ Հայաստանի հետ հնարավոր պատերազմի ժամանակ Թուրքիան կարողանա կամ ցանկանա ռազմական լուրջ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նույն շարքից