Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը քաղաքական պարտքեր է կուտակել, հիմա վճարում է պետականության հաշվին. Նարեկ Մալյան

analitik.am

«Սորոսի» գրասենյակի մոտ մեկնարկել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիան: Ակցիայի մասնակիցները, իրենց խոսքերով, նպատակ ունեն ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սորոսականներից, որոնք պատանդ են վերցրել վերջինիս:

Տեղում մեծ թվով ոստիկաններ կան, ովքեր փակել են դեպի գրասենյակ տանող ճանապարհը:

Լրագրողների հետ զրույցում շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, խոսելով այն մասին, թե ինչ են պատրաստվում անել, նշեց, որ նախ փորձելու են պարզել, թե ինչու է «Սորոսի« գրասենյակը պահպանվում այդքան մեծաքանակ ոստիկանական ուժերի կողմից, ինչը կլինի դեպի Նիկոլ Փաշինյանի ազատագրման առաջին քայլը. «Մենք որևէ վատ բան չենք ձեռնարկել, սակայն գրասենյակը ոստիկանական մի քանի շարքի միջոցով պահպանվում է: Ըստ էության, խաթարվում է խաղաղ ակցիա անելու մեր իրավունքը: Եթե մուտքը բացեն, մենք գնանք այնտեղ, ես ելույթ կունենամ, որն ուղղված է նաև տիկին Լարիսային, ով 22 տարի քայքայիչ գործունեություն է ծավալել մեր երկրում: Նա փողեր է բաժանել մարդկանց, ովքեր հակապետական, հակազգային տարրեր են»:

«Պետք է հասկանալ, թե որտեղ կարելի է ակցիա անել: Եթե «Սորոսի» գրասենյակի մոտ ակցիա անել չի կարելի, թող ասեն, եկեք տիկին Լարիսային շնորհեք անձեռնմխելիություն և այդպես ապրենք»,-ասաց Մալյանը:

Մալյանի խոսքերով, տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարհին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր ու հիմա փորձում է վճարել հանրային առողջության ու Հայաստանի պետականության միջոցով. «Վճարում ենք բոլորս, տուժում ենք բոլորս, որովհետև ապրում ենք մեկ պետության մեջ:

Եթե պետականությունը փլվի, բոլորն են մնալու փլատակների տակ: Դրա համար քաղաքական առաջնահերթություն է ազատագրել «Սորոսի» գործակալական ցանցի ճիրաններից: Ես կցանկանայի որպես քաղաքական հակառակորդ ունենալ հայ մարդու, ով ունի հայկական օրակարգ, ում ասելիքի տակ հայկականություն կա:

Մալյանի խոսքերով, հայոց լեզվի, իրավապահների, եկեղեցու դեմ սկսված ակցիան հենց «Սորոսի» գրասենյակից է. «Ուզում եմ իմանալ, թե ինչպես են զգում ոստիկանները, ովքեր գտնվում են գրասենյակի մոտ, որտեղից սնվում են իրենց վրա հարձակվող տրանսվիստիտները: Գրանտներն այստեղից են գալիս»։

Նույն շարքից