Հասարակություն Տեսանյութեր 

«ՎԵՏՕ»-ականներին թույլ չտվեցին մոտենալ «Սորոսի» գրասենյակին

analitik.am

«Սորոսի» գրասենյակի մոտ մեկնարկել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիան: Ակցիայի մասնակիցները, իրենց խոսքերով, նպատակ ունեն ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սորոսականներից, որոնք պատանդ են վերցրել վերջինիս:

Տեղում մեծ թվով ոստիկաններ կան, ովքեր փակել են դեպի գրասենյակ տանող ճանապարհը:

Շարժման ղեկավար Նարեկ Մալյանը քիչ առաջ բանակցություններ ունեցավ ոստիկանության հետ. «Մեզ ասում են, որ «Սորոսի» գրասենյակի մոտ ցույց անել չի կարելի: Մենք գրավոր կդիմենք հասկանալու համար, թե ինչու է այստեղ ակցիան արգելված, իսկ օրինակ դատարանների արգելափակումը կարելի է»:

Մալյանը նշեց, որ որոշում կկայացնեն, թե ինչ են անելու, իսկ մինչ այդ որոշում կայացվեց ելույթ ունենալ հեռվից:

Նույն շարքից