Միջազգային Քաղաքականություն 

Իրենք իրենց ոտքին կրակեցին․ Պուտինը խոսել է ԱՄՆ պատժամիջոցների մասին

analitik.am

Պետք է հարցնել ԱՄՆ վարչակազմին: Մենք չենք պատժամիջոցներ կիրառել: Դա արվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Հարցրեք նրանց։ Այս մասին «Կանչում է Ռուսաստանը» ֆորումի լիագումար նիստի ժամանակ պատասխանելով հարցին, թե որոնք են ԱՄՆ պատժամիջոցների կրճատման կամ դրանց չեղարկման հեռանկարները հայտարարել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը։

Պուտինն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Վաշինգտոնի սահմանափակումային միջոցները ստիպեցին Ռուսաստանին սերտորեն զբաղվել ներմուծման փոխարինմամբ, որն այս կամ այն կերպ կապված է երկրի անվտանգության հետ։

«Սա արդյունաբերության լայն տեսականի է. Սա բժշկություն է, գյուղատնտեսություն, ռազմարդյունաբերական համալիր, և ընդհանուր առմամբ, մենք հասել ենք դրական լուրջ արդյունքների: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, անհայտ մարդկանց, ովքեր աշխատում են իրենց աշխատատեղերում. մեծ քայլ է արվել մեր տնտեսական և տեխնոլոգիական ինքնիշխանությունը բարձրացնելու ուղղությամբ: Եվ այս իմաստով՝ սահմանափակումներն օգուտ են բերել»,-պարզաբանել է նախագահը:

Ռուսաստանի ղեկավարը նշել է նաև, որ պատժամիջոցների մեջ կան մինուսներ, բայց դրանք ազդել են բոլորի, հատկապես՝ Միացյալ Նահանգների և Եվրոպայի վրա։

«Այդ մինուսները միլիարդավոր դոլարներն են։ Եվրոպայի համար 50 միլիարդը համարել են կորուստ։ Մեզ մոտ ավելի քիչ է։ Վարչակազմի կողմից կիրառված պատժամիջոցներն ունեն բումերանգի էֆեկտ։ Նրանք վերցրեցին և արգելեցին իրենց ընկերություններին աշխատել, ինչո՞ւ։ Ընկերությունները որոշակի միջոցներ են ներդրել այս կամ այն նախագծում։ Արդյունքում ստիպված եղան մեծ կորուստներով հեռանալ նախագծերից։ Ո՞ւմ պատժեցին․ իրենք իրենց։ Իրենք իրենց ոտքին կրակեցին»,-ասել է Պուտինը։

Պուտինի խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ այնքանով, որքանով Վաշինգտոնը պատրաստ է դրան։

Նույն շարքից