Միջազգային Քաղաքականություն 

Դրա մասին մարդիկ չէին կարող կասկածել նույնիսկ ամենավատ երազներում. Պուտինը խոսել է ԽՍՀՄ-ի փլուզման մասին

analitik.am

ԽՍՀՄ փլուզումը կապ չունի Մերձբալթիկայում ազգայնականության աճի հետ, պատճառը ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականությունն է: Այս մասին հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքերով, ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականությունը կոլափսի է հանգեցրել  սոցիալական ոլորտում, իսկ ավելի ուշ այն տեղափոխվել է նաև քաղաքական դաշտ:

Խոսելով հաջող «կերպարանափոխման» մասին՝ Պուտինը որպես օրինակ նշել է Չինաստանը, որտեղ, նրա խոսքերով, հաջողվել է համատեղել կենտրոնական ադմինիստրացիայի հնարավորություններն ու շուկայական տնտեսության զարգացումը:

ՌԴ նախագահի պնդմամբ, ԽՍՀՄ-ում նմանատիպ բան չի արվել, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաև քաղաքական ոլորտում. «Արդյունքում փլուզումը ավելի վատը եղավ, քան՝ մարդիկ մտածում էին, ինչի մասին նրանք չէին կարող կասկածել նույնիսկ ամենավատ երազներում»:

Նույն շարքից