Հասարակություն 

Բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. Տուժած կա

Նոյեմբերի 20-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, փոխանցում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և  հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Արսեն Ա., ծնված 1990 թ.) և «Mercedes E» (վարորդ՝ Կարեն Խ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարգարիտա Ղ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից