Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը Զելենսկիին հմայիչ մարդ է անվանել, ում հետ ծանոթ չէ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որևէ հարաբերություն չունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ միևնույն ժամանակ նշելով, որ իր կարծիքով վերջինս ձգտում է կարգավորել Ուկրաինայում տիրող իրավիճակը:

«Ես նրան չեմ տեսել, մենք ծանոթ չենք, սակայն հեռախոսազրույց ունեցել ենք: Ինձ թվում է, որ նա հմայիչ և անկեղծ մարդ է: Կարծում եմ, որ նա իրոք ցանկանում է բարելավել իրավիճակը, այդ թվում նաև Դոնբասում»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը ամեն դեպքում չի ասել՝ արդյո՞ք իր կարծիքով Զելենսկին կկարողանա կարգավորել Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը, թե՝ ոչ:

Նույն շարքից