Պայքարը վաղուց պետք էր սկսել, նույնիսկ ինչ-որ տեղ ուշացած է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով, այսպես կոչված, «օրենքով գողերի» դեմ նախագծի մասին:
Ցոլակյանը նշել է, որ շատ երկրներում այդ պայքարը կա, ինքը կարծում է, որ դա պետք է լինի նաև Հայաստանում. «Մեխանիզմների մասով պետք է հարցնել մասնագետներին, ես չեմ կարող ասել»:
Ցոլակյանը չգիտի, թե ինչու են միայն հիմա օրենք ընդունում, սակայն նշել է, որ խոսակցություններ միշտ են եղել:
Նախարարն իր կարծիքն ունի, թե ինչ մեխանիզմներով պետք է պայքարել, բայց չի ուզում ասել՝ քանի որ ճիշտ է համարում մասնագետների խոսելը:
Ամեն դեպքում, նրա խոսքերով, ամեն ինչ զգույշ պետք է արվի, որպեսզի չտուժեն անմեղ մարդիկ. «Հարցը երկու կողմ ունի: Օրենքը պետք է շատ ճշգրիտ լինի, թե որտեղ ինչ պետք է արվի»: