Հասարակություն 

Ուկրաինայում պատգամավորի են գնդակահարել

Ուկրաինայի Պոլտավսկի մարզի Կրեմենչուգ քաղաքում հայտնաբերվել է տեղի քաղաքային խորհրդի պատգամավորի դին։ Այս մասին հայտնում է Լենտան։

Տուժածը 47-ամյա գործարար Անդրեյ Գավրիլովն է, ով 2015 թվականին կատարել է պատգամավորական պարտականությունները։ Բացի այդ, նրան է պատկանում տեղի չորս ընկերություն։

Գավրիլովի դին գտել են սեփական ավտոմեքենայում, որը կայանված է եղել Կրեմենչուգի գիշերօթիկ դպրոցի մոտ։ Հայտնի է, որ նա դեպքի վայր է ժամանել, որպեսզի հանդիպի իր աշխատակցի հետ։

Նշվում է, որ գործարարի ավտոմեքենան հայտնաբերել են անցորդները, ովքեր զանգահարել են ոստիկանություն։ Իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։ Միևնույն ժամանակ, տեղի ԶԼՄ-ները գրել են, որ պատգամավորը հնարավոր է ինքնասպան է եղել։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից