Հասարակություն Տեսանյութեր 

Ռեփեր Hofmannita-ն հարվածել ու հայհոյել է ոստիկանին /Տեսանյութ/

analitik.am

 

Ռեփեր և դերասանուհի Աննա Միխեևան (Hofmannita) Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում հարձակվել է ոստիկանի վրա։ Դեպքի մասին տեսանյութը հրապարակվել է 112 հեռուստաալիքի Telegram-ի ալիքում, փոխանցում է Լենտան։

 

Նշվում է, որ միջադեպը տեղի  ունեցել այն բանից հետո, երբ Միխեևային փորձել են տեղափոխել հերթապահ բաժանմունք, քանի որ վերջինս գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա հարվածել և հայհոյել է ոստիկանին։

 

Դրանից հետո երգչուհին Ինսթագրամի իր էջում հայտնել է, որ ամեն ինչ կարգին է, նա տանն է։ Միխեևան նաև նշել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչու են իրականում ձերբակալել նրան։

 

 

Նույն շարքից