Քաղաքականություն 

Ղրիմը երկար տարիներ եղել է Ուկրաինայի կազմում. Ալեն Սիմոնյանը համեմատել է Ղրիմում ու ԼՂ-ում ժողովուրդների ինքնորոշման գործընթացները

analitik.am

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համեմատել է Ղրիմում ու Լեռնային Ղարաբաղում ժողովուրդների ինքնորոշման գործընթացները: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Սիմոնյանի խոսքերով, Ղրիմն ու Ղարաբաղը տարբերվող դեպքեր են:

«Ղարաբաղը ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ի տարբերություն Արցախի՝ Ղրիմը երկար տարիներ եղել է Ուկրաինայի կազմում»,-ասել է Սիմոնյան:

Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Սիմոնյանն նշել է, որ Ղրիմը պակաս միջազգային-իրավական հիմնավորումներ չունի ինքնորոշման համար, սակայն դրանք նույնը չեն, ինչ՝ Արցախի դեպքում:

ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները, ինչպես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, պետք է կարգավորվեն ի շահ բոլոր կողմերի:

Նույն շարքից