Քաղաքականություն 

Լենա Նազարյանը զարմացնում է Իսլանդիայից /լուսանկարներ/

analitik.am

Մի փոքր պատմեմ Իսլանդիայի մասին, որտեղ հիմա գտնվում եմ Women Leaders Forum-ի շրջանակներում։ Բնակչությունը մոտ 360.000 է, որի 75 տոկոսն ապրում է Ռեյկավիկում։ Բանակ չունեն։ Առողջապահությունը և կրթությունն անվճար է։

Զարմացեք։ Գենդերային հավասարությունը Իսլանդիայի արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկն է, իր մեջ ներառում է կանանց, խաղաղության, անվտանգության օրակարգերը, ինչպես նաեւ կանանց հզորացումը որպես կայուն զարգացման շարժիչ ուժ։

Իսլանիդան ընդունել է Գենդերային հավասարության մասին օրենքը 1976թ-ին։

Կանանց ու տղամարդկանց աշխատանքի հավասար վարձատրության մասին օրենքը ուժի մեջ է մտել 2018-ին։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց եւ տղամարդկանց անհավասար վարձատրության արդյունքում պետությունները միլլիոններ են կորցնում, սակայն Իսլանդիան իր հետեւողական աշխատանքի արդյունքում կարողացել է նվազեցնել գենդերային անհավասարությունը։

Իսլանդիան նաեւ ներդրել է գենդերային քվոտաների մեխանիզմը թե’ քաղաքականության մեջ, թե’ հանրային եւ բիզնես կազմկերպություններում։ Այն կազմակերպությունները, որոնց խորհրդի կազմում կա ավելի քան 4 անդամ, պարտավոր են ապահովել, որ մեկ սեռի ներկայացվածությունը 40%-ից քիչ չլինի։

Իսլանիդայում այսօր հայրերի 74%-ն օգտվում է երեխայի խնամքի համար տրվող արձակուրդից, որը սահմանված է հենց տղամարդկանց համար՝ «կամ պետք է օգտվես, կամ կկորցնես արձակուրդդ» սկզբունքով։

Երկու տարեկանը լրացած երեխաների 95%-ը հաճախում է մանկապարտեզ։ Սա նշանակում է, որ մայրերը աշխատելու ազատ ժամանակ ունեն։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյան

Նույն շարքից