«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը։
Վերջինիս հետ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել է Հայաստանի ներկա իրավիճակի, սահմանային լարվածության և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Հանդիպմանը մասնակցել է նաև «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:
Զուգահեռաբար «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու Զարուհի Փոստանջյանը և Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են «Սինջար եզդիրների ազգային միավորման» ներկայացուցիչների հետ և քննարկել վերջին օրերին Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածների ու ՀՀ կողմից անհրաժեշտ աջակցության հետ կապված հարցեր: