Բարի օր Քաղաքականություն 

Կառավարությանը հորդորում եմ վեր կանգնել հատվածական, քաղաքական խնդիրներից և իրականացնել հետևյալը. Թաթուլ Մանասերյան

analitik.am

ՀՀ Կառավարությանը հորդորում եմ վեր կանգնել հատվածական, քաղաքական խնդիրներից և իրականացնել հետևյալը՝

1. Ոչ թե կամավոր դարձնել, այլ ուժեղացնել հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը բուհերում:

2. Հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, հայ մշակույթն ու վերջինիս բամադարյա պատմությունը պետք է դիտարկել մեկ ամբողջության՝ հայագիտության շրջանակներում:

3. Ձևավորել հայագիտական կրթության ամբողջական շղթա՝ սկսած նախակրթարանից, կրտսեր դպրոցից՝ մինչև բակալավրիատ և մագիստրատուրա:

4. Գիտնականների և փորձագետների, մանկավարժների օգնությամբ բացառել հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության առարկաների շրջանակներում առանձին երևույթների և անձանց դերակատարության վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները, նույն իրադարձությունների կրկնությունները և հակասական գնահատականները:

5. Ավագ դպրոցում և բուհերում սահմանել հայագիտության կրթական ծրագրի պարտադիր՝ նվազագույն և ցանկալի՝ կամավոր բաղադրիչներ, հաշվի առնելով ինչպես առանձին ուսանողների ձգտումը, այնպես էլ դասավանդողների ինտելեկտուալ մակարդակը:

6. Հայագիտության առանձին ծրագիր մշակել արտերկրի ուսանողների համար:

7. Հանրային քննարկումների արդյունքում վերը նշված հարցերի վերաբերյալ ձեռք բերված մասնագիտական համաձայնությունն ամրագրել օրենքում:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյան

Նույն շարքից