Հասարակություն 

Եթե գնալու եք որպես զբոսաշրջիկ, ապա երկիր չվերադառնաք, ես դա ասում եմ որպես նախագահ․ Լուկաշենկոն բարկացել է

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ազգային օլիմպիական կոմիտեի նիստի ժամանակ խոսել է երկրի մարզիկների անհաջողությունների մասին։ Այս մասին հայտնում է Լենտան։

Լուկաշենկոն ասել է, որ 2019 թվականին աշխարհի առաջնությունում ընդգրկված բելառուսցի մարզիկները նվաճել են ընդամենն 8 մեդալ։ Նախագահի կարծիքով, մարզիկների համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները․ «Ի՞նչն է նրանց պակասում»,-ասել է նա։

Բացի այդ, Լուկաշենկոն խոսել է նաև խաղային մարզաձևերում ցածր արդյունքների մասին․ «Առանձին սպորտաձևերում նույնիսկ առաջընթացի միտումներ չեն նկատվում»,-դժգոհել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ պետք չէ «պատմել տիտղոսավոր մրցակիցների մասին»․ «Լիցենզիա ստանալու հնարավորություններ կան: Մենք պետք է ցույց տանք հաղթանակի նկատմամբ մեր բնավորությունն ու կամքը»,-ասել է նա։

Նա նաև զգուշացրել է սպորտի պատասխանատուներին՝ եթե նրանք չկարողանան արդյունք ապահովել 2020 թվականին Տոկիոյի օլիմպիական խաղերում, ապա խնդիրներ կունենան․ «Եթե դուք գնաք այնտեղ որպես զբոսաշրջիկ և վերադառնաք առանց ոչնչի, ավելի լավ է երկիր չվերադառնաք: Ես դա ասում եմ ձեզ որպես նախագահ»,-եզրափակել է իր խոսքը պետության ղեկավարը:

Նույն շարքից