Արևելագետ Եվգենի Սատանովսկին «Вести ФМ» ռադիոհաղորդման ժամանակ անդրադարձել է թուրքերի էթնիկ ծագմանը՝ նշելով, որ այսօրվա թուրքերն իրենց արտաքինով, ծագումով և մտածելակերպով տարբերվում են անցյալի թյուրքերից, քանի որ թուրքերը սերում են այդ տարածաշրջանում ապրող տարբեր էթնիկ խմբերից:
«Կա նաև մի կատակ, ըստ որի՝ հայերը և հույները, որոնք պայքարում էին Մանազկերտում, ավելի քան 200 տարի անց իբրև թուրք վերցրին Կոստանդնուպոլիսը՝ վերածելով այն Ստամբուլի», - ասել է Սատանովսկին:
Նա նաև նշել է, որ Թուրքիան, որդեգրելով թյուրքական երկրների ինտեգրման քաղաքականությունը, միայն հիմա է գիտակցել, որ հնարավոր չէ թյուրքական պետություններում, օրինակ՝ Կենտրոնական Ասիայում, անտեսել Ռուսաստանի գործոնը: