Հասարակություն 

Կալիֆորնիայում նորաբաց համալսարանը կոչել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի անունով՝ «Խոստում». բացմանը ներկա է եղել նաև Քիմ Քարդաշյանը

analitik.am

Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Կալիֆոռնիայի համալսարանում կայացած The Promise հայկական ինստիտուտի միջոցառմանը՝ նվիրված Մարդու իրավունքների ասպարեզում իր գործունեության մեկնարկին։

«Համալսարանի Իրավաբանական դպրոցը 20 մլն դոլար նվիրատվություն է ստացել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վաճառքից», - հայտնել է  Daily Mail-ը:

Ինստիտուտի գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանն այցելել են նաև «Խոստումը» ֆիլմում նկարահանված Անժելա Սարաֆյանը, Քրիստիան Բեյլը, ինչպես նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը։

 

 

Նույն շարքից