Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները։ Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, նախնական արդյունքներով՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 51,9%-ը, նրա հիմնական մրցակից, «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության ղեկավար Էքմելեդին Իհսանօղլուն՝ 38,44%-ը, իսկ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սալահաթին Դեմիրթաշը՝ 9,76%:
Փաստորեն, ըստ նախնական արդյունքների, ինչպես սպասվում էր՝ հաղթող է դարձել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վերջնական արդյունքները Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի օգոստոսի 15-ին։