Հասարակություն Պատահարներ 

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

analitik.am

Նոյեմբերի 20-ին, ժամը 16:50-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում՝ Արարատի մարզի Ազատավան համայնքի վարչական տարածքում, «Kia K5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աղվան Խ., ծնված 1988 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից