Քաղաքականություն 

Վատիկանների որ պադվալներում էլ լինեն, վզներից բռնելու ենք ու հանենք. Նիկոլ Փաշինյանը՝ Միլանում

analitik.am

Հայաստանում կոռուպցիայի ինստիտուտը քանդված ու ջախջախված է, և այդ ինստիտուտի ողնաշարը Հայաստանի Հանրապետությունում ջարդված է: Այս մասին Միլանում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է. «Ի դեպ, Իտալիայում այսօր թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ: Որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է: Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց: Չգիտեմ, թե Վատիկանների որ պադվալներում են պախկված: Վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները: Գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնենք ժողովրդին»:

Նույն շարքից