Քաղաքական 

Գյուլը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից

Թուրքիայի դեռևս գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը  Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից հետո լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում լքել քաղաքականությունը:


Նա հիշեցրել է, որ ինքը ներկայիս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադրման ակունքներում կանգնած առանցքային դերակատարներից է եղել և  պաշտոնավարման ողջ ընթացքում փորձել է հավասարապես վերաբերվել բոլորին:


«Բնականաբար, վերադառնալու եմ իմ կուսակցություն»,- ասել է Գյուլը:

 

Նույն շարքից