Հասարակություն 

Հայոց ցեղասպանության թանգարանն անհրաժեշտ է աշխարհին. Եվգենի Պետրոսյան

analitik.am

ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Եվգենի Պետրոսյանն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

«Հայ ժողովրդի հանդեպ կատարված բոլոր ժամանակների ամենամեծ ողբերգությունը չի կարող հանգիստ թողնել ոչ մի բանական մարդու: Հայոց ցեղասպանության այս թանգարանն անհրաժեշտ է աշխարհին, յուրաքանչյուր մարդու՝ գիտակցելու համար, թե դեպի ուր կարող է տանել աշխարհը, որի իրադարձությունների հետևանքները կարող են աններելի աղետների հանգեցնել: Արցունքներ չկան, որ կկարողանան լաց լինել այս ողբերգությունը: Անսահմա՜ն սգում եմ», - գրել է Պետրոսյանը Պատվավոր հյուրերի գրքում:

Դերասանը նախատեսել է այցելել Հայաստանի գլխավոր պատմական և մշակութային վայրերը: Նա հասցրել է լինել նաև Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանում:

 

 

Նույն շարքից