Հայտնի ֆուտբոլիստ, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գաղտնի ամուսնացել է Ջորջինե Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնել է Tuttosport-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հարսանեկան արարողությունն անցկացվել է Մարոկկոյում: Նրանք գաղտնի են ամուսնացել, քանի որ Ռոնալդուի ընտրյալը հաշտ չէ ֆուտբոլիստի մոր հետ: Նշվել է, որ այդ պատճառով հարսանեկան արարողությանը լուսանկարիչներ չեն հրավիրվել: Զույգը չի հաստատել իր ամուսնության մասին լուրը:
Հայտնի է, որ Ռոնալդուի և Ռոդրիգեսի նշանադրությունը տեղի է ունեցել անցյալ տարի նոյեմբեր ամսին:
1 - 1Share