Հասարակություն 

Միշել Օբաման առաջադրվել է «Գրեմմի 2020» -ին

analitik.am

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման առաջադրվել է ամերիկյան Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխությանը «Արտաբերված բառը՝ պոեզիայի կամ աուդիոգրքի լավագույն ժողովածուն» դասակարգում:

Ինչպես հայտնել է Միշել Օբաման, նա առաջադրվել է 2018 թ. հրատարակված իր «Կազմավորում» հուշագրությունների համար, որոնցում պատմում է իր հարազատների և Սպիտակ տանը անցկացրած տարիների մասին:

Գրեմմիի հանձնման 62-րդ արարողությունը կկայանա հունվարի 26-ին Լոս-Անջելեսում և կհեռարձակվի CBS հեռուստաալիքով:

Նույն շարքից