Քաղաքական 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

 

«Ձերդ Գերազանցություն,

 

Ջերմորեն շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներ եմ հայտնում Ձեր ծննդյան 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

 

Մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություններ` ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի բարգավաճման և միջազգային ասպարեզում Ձեր երկրի հեղինակության առավել ամրապնդման:

 

Վերստին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ` հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում Ձեր անձնական դերակատարության, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Ձեր շարունակական ջանքերի ու անկեղծ հոգածության համար:

 

Առանձնակի ջերմությամբ ենք հիշում նախորդ մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը և սիրով սպասում ենք կրկին հյուրընկալելու Ձեզ Երևանում 2015 թվականի ապրիլի 24-ին»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Նույն շարքից