Թուրքիայի խորհրդարանում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Այլին Նազլըաքան իր ելույթում անդրադարձել է կանանց նկատմամբ անարդարություններին:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, նրա ելույթի ժամանակ դահլիճից հակադարձել են Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորները , ինչը զայրացրել է Այլին Նազլըաքային:
Նա կռացել է դեպի կոշիկը և ասել, թե «սատանան ասում է՝ հանիր կոշիկդ ու նետիր նրանց վրա»: Հետո էլ բարձրաձայն մտածել, որ մեկ նայում է իր կոշիկին, մեկ՝ պատգամավորներին, և եզարակցրել՝ չարժեն, որ իր կոշիկը նետի նրանց վրա: