Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեի հետ /տեսանյութ/

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով այցի ընթացքում ունեցած արդյունավետ քննարկումներին ու պայմանավորվածություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ
Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխշահավետ համագործակցության խորացմամբ։

Նախագահ Սարգսյանը խոսել է մեր երկրի ներդրումային ու մրցակցային հնարավորությունների ու առավելությունների մասին։

Փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը զրուցակիցները համարել են սննդի վերամշակման, մատակարարման եւ անվտանգության ոլորտը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ և դարպաս դեպի ավելի մեծ շուկաներ։ Բացի այդ, մեր երկիրն ունի հանքային ջրերի զարգացած արտադրություն, և այս ոլորտում ևս համագործակցություն մեծ ներուժ կա:

Նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեն ասել է, որ դրանք չափազանց էական ոլորտներ են Կատարի համար, և իրենք շահագրգռված են համատեղ ծրագրերի իրականացմամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարարների փոխայցելությունների, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումները շարունակելու վերաբերյալ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից