Հասարակություն 

Բա որ մյուս անգամ տեռորիստ մտնի հայերի հավաքին. Ով էր Փաշինյանին հարց տվող ադրբեջանցին, ով լուսանկար ունի նաև Ալիևի հետ

analitik.am

Երեկ Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ պատասխանել նաև մի ադրբեջանցու հարցերին, ով ներկայացավ որպես բլոգեր: Վերջինս «անսպասելիորեն» պահանջեց Նիկոլ Փաշինյանից «վերադարձնել իրենց հողերը» և իրենց ահաբեկիչներին, ովքեր անազատության մեջ են գտնվում Արցախում:

Տեղի ունեցած միջադեպը մի սոցկայքում  տարբեր քննարկումներ առիթ է տվել, եթե ոմանք հարց են բարձրացնում, թե ինչպես է ադրբեջանցին կարողացել մտնել եկեղեցու տարածք, ինչու չեն վարչապետի անվտանգության աշխատակիցները համապատախսան քայլեր ձեռնարկել՝ կանխելով դա, կան նաև օգտատերեր, ովքեր տեղի ունեցածն ուղղակի ներկայացում են համարում:

Նշենք միայն՝ ավելի ուշ պարզվեց, որ բլոգեր ներկայացած ադրբեջանցին իր հայրենիքում ցույց ցրող ոստիկան է և լուսանկար ունի անգամ Իլհամ Ալիևի հետ:

«Բա որ մյուս անգամ ադրբեջանցի բլոգերի փոխարեն տեռորիստ մտնի հայերի հավաքին, որտեղ պետության ղեկավարները կլինեն»,-գրել է Զոհրապ Եգանյանն իր էջում:

Նույն շարքից