Քաղաքականություն 

Շվեյցարիան խստացնում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

analitik.am

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը որոշում է կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Շվեյցարիան արգելել է կրկնակի նշանակություն ունեցող ապրանքատեսակների արտահանումը ՌԴ և Ուկրաինա՝ դրանով հաստատելով իր չեզոք կարգավիճակը:


Դաշնային խորհուրդը նաև հայտարարել է, որ դեպի ՌԴ և Ուկրաինա զենքի արտահանման նոր սահմանափակումներ են լինելու:


Պաշտոնական Բեռնը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում բռնության դեպքերի աճի կապակցությամբ և հերթական անգամ հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, համաձայն որի թերակղզին անցել էր Ռուսաստանին:


Ավելի վաղ Շվեյցարիան պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ-ից, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից 87 անձանց և 20 կազմակերպությունների նկատմամբ: 

Նույն շարքից