գլխավոր Հասարակություն 

Երևանի Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանը:

Նա նշեց, որ Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին օրվա ընթացքում այգու աշխատակազմին կներկայացնի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Նշենք, որ արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն օրեր առաջ էր աշխատանքից ազատման դիմում գրել: Նրա դիմումը բավականին ժամանակ թղթի վրա էր:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից