Բարի օր Հասարակություն 

Հրավիրում են բոլոր հետաքրքրվողներին. Շքեղ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի աճուրդի օրն ու մեկնարկային գինը հայտնի են

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրը քննարկեց նաև նախկինում Արմեն Ավետիսյանին պատկանած «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրն աճուրդի անելու հարցը (հարց համար 48):

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող՝ 19758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (հյուրանոցային համալիր՝ 19167.7 քառ. մետր, ենթակայան՝ 115.6 քառ. մետր, պոմպակայան՝ 54.7 քառ. մետր, ջրավազան՝ 420 քառ. մետր), ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, (այսուհետ՝ Գույք) և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ:

2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 526 457 800 ՀՀ դրամ է (որից՝ շենք-շինությունների գնահատված արժեքը՝ 7 204 568 800 ՀՀ դրամ, շարժական գույքի արժեքը 321 889 000 ՀՀ դրամ):

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 526 457 800 ՀՀ դրամ:

Աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38  հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 62 431 200 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

Այսպիսով, դեկտեմբերի 18-ին տեղի կունենա աճուրդ, որտեղ աճուրդի է դրված լինելու «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բոլոր հետաքրքրվողներին կոչ արեց մասնակցել աճուրդին:

 

Նույն շարքից