Հասարակություն Պատահարներ 

Երևանում ավտոմեքենա է այրվել

analitik.am

Նոյեմբերի 20-ին, ժամը 19:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասում` «սերվիսի խաչմերուկում», այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել` ժամը 19:24-ին:

Մասամբ այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Սամվել Վ., ծնված 1956 թ.) շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը:

Նույն շարքից