Քաղաքականություն 

Պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ՀԱՊԿ ղեկավարությանը

analitik.am

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը օգոստոսի 15-ին հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ:


ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:Մասնավորապես, անդրադարձ է եղել  հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաեւ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:


Վերոնշյալ այցի շրջանակներում արծարծվել են նաեւ գալիք տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման, ինչպես նաեւ ՀԱՊԿ եւ ԱՊՀ կազմակերպություների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի եւ մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր:


 Ս.թ. օգոստոսի 16-ին, այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի մասնակցությունը  ՌԴ ԶՈՒ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Նույն շարքից